Գորշ ջրիմուռներից են լամինարիան, մակրոցիստիսը, ներեոցիստիսը, ագարումը և այլն: Գորշ ջրիմուռների չափերը հասնում են մի քանի սանտիմետրից մինչև տասնյակ մետրի: Նրանք աճում են ծովի ոչ խոր շերտերում, որտեղ արևի կարմիր ճառագայթները գրեթե չեն թափանցում: Գորշ ջրիմուռների քրոմատոֆորում, բացի կանաչ (քլորոֆիլ), դեղին(քսանտոֆիլ) և նարնջագույն(կարոտին) գունանյութերից, կա նաև գորշ(ֆիկոքսանտին) գունանյութ, որոնցով պայմանավորված է նրանց մուգ դեղնավուն, շագանակագույն, գորշ, երբեմն` գրեթե սև գույնը: Գորշ ջրիմուռները կլանում են արևի կապտականաչ մանուշակագույն ճառագայթները:
Գորշ ջրիմուռներին ծանոթանանք լամինարիայի(ծովային կազամբ) օրինակով: Լամինարիան ունի մոտ 50 սմ բուն, մեկ կամ մի քանի մետր երկարությամբ տերևանման թիթեղ և ռիզոիդներ, որոնցով ամրանում է ջրավազանի հատակին:
Լամինարիան ջուրը ներծծում է թալոմի ամբողջ մակերեսով, բազմանում է զոոսպորներով, որոնք առաջանում են անսեռ բազմացման հատուկ օրգաններում:
Շատ երկրներում այն օգտագործում են սննդի մեջ: Բժշկության մեջ այն օգտագործվում է անոթային հիվանդությունների և խպիպի կանխարգելման և բուժման համար:
Հարավային կիսագնդի ծովերում հանդիպում է աշխարհում ամենամեծ ջրիմուռը` մակրոցիստիսը, որի երկարությունը ավելի քան 300 մ է:
Որոշ ջրիմուռներ ունեն օդի բշտիկներ, որոնց շնորհիվ ջրում մնում են ուղիղ



կուտակումներ: Դրանք թելանման, բազմաբջիջ կանաչ ջրիմուռներ են, որոնցից են, օրինակ` սպիրոգիրան, ուլտրիքոսը, ուլվան և այլն:
Հիմքեր կոչվում են այն բարդ նյութերը, որոնք ջրային լուծույթներում դիսոցվում են, առաջացնելով մետաղի կատիոն կամ OH- անիոն: Հիմքերի բաղադրությունն արտահայտվում է հետևյալ ընդհանուր բանաձևով Me(OH)n
քրոմատոֆորով: Բազմանում է բջիջներ կարող են մնալ միասին և առաջացնել թելիկ կամ ծանրաձև հավաքված ձևեր, որոնք բաժանված բջիջբերի թույլ մասնատման արդյունք են: Պլևրոկոը անցումային ձև է միաբջիջ և բազմաբջիջ ջրիմուռների միջև: Հաճախ դիտվում է քարաքոսերի թալոմում` սնկերի հետ համակեցված: